Հրապարակ. Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում չի գտել իր սենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ին հաջողվեց գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող ԱԺ սենյակը: Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է՝ ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է՝ գտնվում է խորհրդարանի շենքի “ամենաբանուկ” մասում, և “Թեհրան- 43” ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ՝ հնարավոր է գտնել այն տանող ուղին: Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ՝ Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարևանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավոր-օլիգարխ իր “ախպերներից” մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է Աժ կանոնակարգը, չի էլ ունեցել: “Բայց իր ինչի՞ն է պետք”,- զարմացած հարցրին Աժ պատասխանատուները: Ի դեպ, նրանք նաև տեղեկացրին, որ կից՝ Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա, այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին՝ Տարոնի աներձագին:




Լրահոս