Ժողովուրդ. Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանի եղբայրն ու Արագածոտնի մարզպետի եղբայրը 20 րոպե տևած առանձնազրույցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրներիև ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, մոտ 20 րոպե առանձնազրույց է ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի հետ: Համենայնդեպս, Սահակյանները համառորեն տարածում են այդ լուրերը: Թերթը դիմել է մարզպետ Սարգիս Սահակյանին` պարզելու, թե որն է եղել Սերժ Սարգսյանի եղբոր և Նաիրիի զրույցի թեման: “Չկա, տենց զրույց չի եղել, մարդ մարդու հետ զրուցելու իրավունք չունի՞”-ասել է մարզպետը: Նրանից թերթը հետաքրքրվել է, թե հնարավոր է` նման զրույցների արդյունքում է Արագածոտնի մարզում մշտապես իր եղբայրը շահում շինարարական մրցույթները, որն անգամ նկատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Վարչապետը ոչ մեկին ոչ մի բան չի զգուշացրել, իմ եղբայրն էլ ՀՀ քաղաքացի է ու դրա իրավունքն ունի”,-եզրափակել է Սահակյանը:




Լրահոս