Սաստիկ բքի պատճառով Սելիմի լեռնանցքը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում, Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արագածում, Թալինում, Դիլիջանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Սարավանի եւ Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում: Ստեփանավանի եւ Վանաձորի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս