Մոսկվայում Այվազյանի կողմից 7-րդ հարկից վայր նետված 16-ամյա աղջիկը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մահացել է դպրոցականն, ում անցած շաբաթ 7-րդ հարկի պատուհանից վայր էր նետել իր մոր քաղաքացիական ամուսինը՝ Բագրատ Այվազյանը: 16-ամյա աղջիկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Իսկ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը նա մահացել է: Ինչպես հայտնի է դարձել LifeNews հեռուստաալիքին, քննիչները որոշում են քրեական գործի վերաորակավորման հարցը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք էր գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից անչափահաս աղջկա վայր նետելու մեջ: Բագրատ Այվազյանը Մոսկվայի բնակչից վարձակալել էր իր տան մեկ սենյակը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վերջինս գտնվելով հարբած վիճակում, տան տիրուհու 16-ամյա դստերն ու շանը դուրս է նետել պատուհանից: Այվազյանն ամբողջությամբ հերքում է իր մեղքը: Նա հավատացնում է, որ աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել:




Լրահոս