ԹՈԽՄԱԽԸ «ՔՑԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոխմախի Մհերը՝ նույն ինքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, պարզապես անհարմար դրության մեջ է դրել իր կուսակիցներին: Բանն այն է, որ մինչ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով ներողություն էին խնդրում լրագրող Մհեր Արշակյանից՝ Թոխմախի Մհերի վատ պահվածքի ու լրագրողի հասցեին տեղացած խուլիգանական սպառնալիքների համար, այս պատմության հերոսը հայտարարել է, թե ոչ միայն չի ցանկանում ներողություն խնդրել, այլեւ լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի՝ իր զրույցն ընդհատելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք այդպես Սեդրակյանն անհարմար դրության մեջ չի դնում իր գործընկերներին, ասաց. «Դա նրա կարծիքն է, իրենից էլ հարցրե՛ք: Յուրաքանչյուր անհատ ինքն է իր դիրքորոշման տերը»:




Լրահոս