Եթե Գերմանը չկարողանա գալ Ռուսաստան, մենք կվերադառնանք Ղարաբաղ. Ալյոնա Ստերլիգովա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ֆերմեր Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, որդիների հետ վերադարձել է Ռուսաստան ԼՂ-ից. գրում է Комсомольская правда-ն:

Կայքի հետ զրույցում Ստերլիգովի կինն ասել է. «Մենք անսպասելիորեն հեռացանք, քանի որ Գերմանն ամբողջ ընտանիքի համար սպառնալիք զգաց: Դեռ այն ժամանակ նա ասում էր, որ կվերադառնանք Ռուսաստան, քանի որ ցանկանում ենք ապրել այնտեղ: Ռուսաստանը մենք չենք ցանկանում լքել: Գերմանը հայրենասեր է, հարգում և սիրում է նախագահ Վլադիմիր Պուտինին: Բայց եթե նա չկարողանա վերադառնալ Ռուսաստան, ես և երեխաները պետք է լինենք նրա կողքին: Դա ակնհայտ է»,- ասել է Ալյոնա Ստերլիգովան:

Մանրամասն` կայքի պատրաստած տեսանյութում.




Լրահոս