ԹԱՔՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ տեւական ժամանակ է անցել դեկտեմբերի 2-ին Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայացած ԱԺ պատգամավորի ընտրություններից, սակայն այնտեղ հաղթող ճանաչված Ռոբերտ Սարգսյանի ո՛չ կենսագրությունը, ո՛չ էլ անգամ լուսանկարը չկա ԱԺ պաշտոնական կայքում: Այս պատգամավորի նման ծածուկ պահվածքն ուշագրավ է այն առումով, որ ընտրությունների ողջ ընթացքում Ռ. Սարգսյանն այդպես էլ քարոզարշավ չարեց. ո՛չ որեւէ հանդիպում ունեցավ, ո՛չ իրական հարցազրույց տվեց՝ գերադասելով ամենքից գաղտնի մնալ: Ընտրողները լավագույն դեպքում նրան ճանաչում էին ցուցապաստառներից: Հիմա, փաստորեն, ԱԺ-ում նա անգամ լուսանկարը չի ուզում հրապարակել:




Լրահոս