Հոլիվուդյան մարտաֆիլմ` Գավառում. ապագա աներն իր մեքենայով հարվածել է դստեր փեսացուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, օգոստոսի 5-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մի զվարճալի դեպք է տեղի ունեցել: Գավառցի մի տղամարդ քաղաքի կենտրոնական հրապարակում իր դստեր ամուսնության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա ընկերոջ հետ: Բարեբախտաբար, բանը ծեծկռտուքին չի հասել: Բայց միաժամանակ տեղեկացնենք, որ տղամարդն ապագա փեսայի հետ ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չի եկել:

Երեկոյան երբ հայրը տուն է վերադարձել, իր բնակարանի մոտ կրակոցի ձայն է լսել ու դուրս եկել փողոց: Չնայած մթությանը, այնուամենայնիվ, նկատել է, որ կրակոց արձակողը դստեր ընկերն է, որը, տեսնելով ապագա աներոջը, նստել է իր ավտոմեքենան ու հեռացել տարածքից: Armlur.am-ը տեղեկացավ, որ հայրն էլ իր հերթին է նստել իր ավտոմեքենան ու հետապնդել դստեր ընկերոջը: Այդ տեսարանը հիշեցրել է հոլիվուդյան մարտաֆիլմերը, որտեղ արկու ավտոմեքենաների վարորդներն ընթացքի ժամանակ փորձում են միմյանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել:

Եվ այսպես, հայրը մեքենայի արագ ընթացքի ժամանակ մի քանի անգամ իր ավտոմեքենայի կողքով հարվածել է ապագա փեսայի ավտոմեքենային: Բարեբախտաբար, կողմերից որևէ մեկը չի տուժել: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից, տղամարդկանց արարքները հետաքննվում են:




Լրահոս