Աճուրդի ժամանակ վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆոռնիայի Փեբլ Բիչ քաղաքում Sotheby’s աճուրդի տանը Concours d’Elegance ցուցադրության ժամանակ վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն, գրում է Газета.ru-ն:

Աճուրդի սկզբում հավաքածուի գինը եղել է $65 մլն: Արդյունքում 22 յուրօրինակ ավտոմեքենաներ վաճառվել են $67 միլիոնով: Մեքենաների սեփականատերը, որի մասին հայտնի է միայն այն, որ ԱՄՆ-ի քաղաքացի է, դրանք հավաքել է տասնամյակներ շարունակ:

Ամենաթանկարժեք մեքենա է ճանաչվել 1964թ.-ի Ferrari 250 LM-ը, որը վաճառվել է $17,6 միլիոնով: Երկրորդ տեղում McLauren F1-ն է, որից աշխարհում 5 օրինակ կա:

1

2

3

4

5

6




Լրահոս