Կորեան սպառնում է ԿԺԴՀ-ին. զորքերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեայի Հանրապետությունը երկրի զորքերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերել ԿԺԴՀ-ի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

Հարավկորեական զինվորականներն այսօր պատասխան կրակ են բացել Հյուսիսային Կորեայի տարածքի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, հրետանին ԿԺԴՀ-ի ուղղությամբ տասնյակ 155 մմ արկեր է նետել:

Սեուլը պատասխան կրակով ոչնչացրել է ԿԺԴՀ-ի հրետանու դիրքերը:

«Մեր տվյալներով՝ պատասխան կրակոցները բարեհաջող կերպով խոցել են հյուսիսկորեական դիրքերը»,- ընդգծել է նա:

Հավելենք, որ այսօր առավոտյան տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԿԺԴՀ-ի բանակը կրակ է բացել հարավկորեական դիրքերի ուղղությամբ՝ ապառազմականացված գոտու շրջանում:




Լրահոս