«Ռեալ»-ը բաց չի թողնի Չերիշեվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշեվը չի հեռանա մադրիդյան ակումբից, հայտնում է  El Confidencial-ը:

Մադրիդցիների ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում են կայացրել ֆուտբոլիստին բաց չթողնել «Վալենսիա», քանի որ վաճառել են Ֆաբիու Կոենտրաուին և կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին:

Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ մադրիդյան ակումբից, որպեսզի Եվրո-2016-ին ընդառաջ խաղային պրակտիկա ձեռք բերեր: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Վալենսիա»-ն կվարձակալի ֆուտբոլիստին:




Լրահոս