Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի առաջին դասարանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մայրաքաղաքի բոլոր դպրոցներում տոնական միջոցառումներով ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու, բազմաթիվ ծնողների հետ միասին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց էին այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կրթօջախն իր դռներն է բացել 206 առաջին դասարանցիների առջև, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու՝ ստանալով նաև հայեցի ու հայրենանվեր դաստիարակություն: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը դիտելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել փոքրիկների հետ, շնորհավորել նրանց` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:




Լրահոս