Ռուսաստանը ներկայացրել է Ադրբեջանին մատակարարվող սպառազինության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցամաքային զորքերի համար ռուսական տեխնիկայի և սպառազինությունների արտասահմանյան պատվերների ծավալը գերազանցում է 12 միլիարդ դոլարը: Այս մասին Նիժնի Տագիլում բացված Russia Arms Expo (RAE) ցուցահանդեսի ժամանակ հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Իգոր Սևաստյանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ցամաքային զորքերի տեխնիկայի հիմնական պայմանագրերը վերաբերում են Т-90С տանկերին (Հնդկաստան և Ադրբեջան), БМП-3 (Ադրբեջան և Ինդոնեզիա), ինքնագնաց հրետանային և ծանր կրականետ համակարգերին (Իրաք, Ադրբեջան), ինժեներային տեխնիկային (Իրաք), հակատանկային համալիրներին (Բահրեյն, Նամիբիա), հրաձգային զենքի մատակարարմանը։




Լրահոս