ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը ծեծվեց, որ արտագաղթի՞. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ լուրեր հասան, որ փետրվարի 7-ին առևանգված և դաժան ծեծի ենթարկված, «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը ՀՀ-ից արտագաղթել է:

Նշենք, որ նրան առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս կապակցությամբ լրատվամիջոցներից մեկի հարցին՝ Արտակ Խաչատրյանի գաղթելը իր գործի հետ կապ ունի՞, նրա եղբայրը պատասխանել է. «Իհարկե, կապ ունի: Ինքը չէր ուզում երկիրը լքել, սակայն դեպքից մեկ-երկու ամիս հետո հասկացավ, որ այս գործը թաղվելու է և չի բացահայտվելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս