
Լուսանկարն արվել է Երեւանի Բելինսկու փողոցում
Փողոցի մեջտեղում առաջացած այս «լճակը» ոչ միայն շաբաթներ շարունակ վրիպում է ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունից, այլեւ գնալով մեծանում է՝ ավելի ու ավելի բարդացնելով երթեւեկությունը փողոցի այս հատվածում: Վարորդները քիչ է մնում մայթ բարձրանան՝ այս փոսը շրջանցելու եւ մեքենայի ծախսատար խափանումներից խուսափելու համար: