Շարունակելու ենք պայքարը, չարչարվելու ենք և հասնելու ենք մեր երազած Հայաստանին. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Armlur.am-ի հետ զրույցում  ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշեց` մենք միշտ էլ ավելի լավ պետություն կուզեինք ունենալ.

«Մենք իսկապես կարող ենք ավելի լավ Հայաստան ունենալ: Իհարկե, մենք ավելի հզոր, արժանապատիվ, տնտեսապես ուժեղ Հայաստան կցանկանայինք ունենալ: Դրա նախադրյալները կան»: Ազատամարտիկի խոսքով` իրենք շարունակելու են պայքարը, չարչարվելու են և հասնելու են իրենց երազած Հայաստանին:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

Ք. Աղալարյան




Լրահոս