Ավտովթար Արմավիր-Հայկավան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.03-ին տեղեկություն է ստացվել, որ Հայկավան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 35 DL 231 (վարորդ` 1993 թ. ծնված Դ. Յ.) և ԳԱԶ-24 մակնիշի 34 UR 176 պետհամարանիշներով (վարորդ` 1983 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ԳԱԶ-24» մակնիշի 35 DL 231 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր` 1980 թ. ծնված Մ. Խ.-ը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:

Ժամը 14.20-ից մինչև 15.00-ը հրշեջ փրկարարները կատարել են հերթապահություն:




Լրահոս