Կովսական-Կապան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.28-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Կովսական-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին (ԼՂՀ տարածք) «ՎԱԶ – 2104» մակնիշի 34 ST 887 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Դրա հետևանքով Մ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս