ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ գործում է բնակարանի եւ գույքի ապահովագրություն: Ուզում եմ մի փոքր ծանոթանալ ապահովագրության պայմաններին եւ տեղեկանալ, թե հաճախորդը որ դեպքերում է փոխհատուցում ստանում :  

Գարուշ Սահակյան (37 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նախ նշենք, որ ապահովագրական պատահարները՝ գույքի կորուստ, վնասում, կործանում կամ ոչնչացում, կարող են առաջանալ հետեւյալ պատճառներից առնվազն մեկի հետեւանքով՝ հրդեհ, կայծակ, պայթյուն, երկրաշարժ, ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման, հակահրդեհային համակարգի վթար, ծառի, թռչող օբյեկտի կամ դրանց բեկորի ընկնում, վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթ, երրորդ անձանց կողմից անօրինական գործողություն, կարկուտ, ջրհեղեղ, տեղատարափ անձրեւ, փոթորիկ, մրրիկ, հողմ, սողանք, գողություն կամ հափշտակություն՝ փականը կոտրելու միջոցով կամ բռնի ուժի կիրառմամբ, էլեկտրական հոսանքի կարճ միացում կամ էլեկտրացանցում հոսանքի ուժի կամ լարման կտրուկ բարձրացում կամ ինդուկցված հոսանքների ազդեցություն, ապակու կոտրանք:
Գույքի ապահովագրության սակագինը տատանվում է 0.02-2.0% միջակայքում՝ կախված մի շարք գործոններից (օրինակ՝ ապահովագրվող գույքի տեսակից ու վիճակից եւ այլն):
Ապահովագրության պայմանագրի կնքման, ձեւակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման եւ լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաեւ ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը եւ հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

«Գարանտ ինշուրանս» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն ինչ հանգամանորեն է ներկայացված, սակայն գույքի գնահատման որեւէ մեխանիզմի մասին ապահովագրական ընկերության պատասխանում խոսք չկա: Հետաքրքիր կլիներ նաեւ հասկանալ, թե ինչպես է որոշվում տվյալ ապրանքի ապահովագրության արժեքը, այսինքն՝ եթե խոսքը 0.02-2.0% միջակայքի մասին է, ստացվում է, որ ապահովագրության արժեքը 10 անգամ կարող է տարբերվել:




Լրահոս