
Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է “Շանթ” հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ “Երեւան” եւ “Լայմ” հեռուստաընկերությունները՝ 15.000 դրամ: “Հ2” հը-ն նախընտրական քարոզչության համար սահմանել է 60.000 դրամ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 18:00-24:00 եւ կիրակի՝ 10:00-24:00 ժամանակահատվածի եւ 30.000 դրամ՝ եթերաժամային մյուս գոտիների համար: