ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում 2 մլն եվրոյով վաճառվելու լուրերը մեկնաբանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա (0:3) հանդիպման եզրափակիչ փուլի մանրամասները: Պատճառն այն է, որ լուրեր են տարածվել, թե ալբանական կողմը խոշոր չափերով գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի 4 անդամների (500 հազար եվրո յուրաքանչյուրին)՝ իր ցանկալի արդյունքին հասնելու նպատակով: Եթե հակաօրինական գործունեությունն ապացուցող փաստեր հայտնաբերվեն, ապա Ալբանիայի հավաքականը կհեռացվի Եվրո-2016-ից:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը սակայն հրաժարվեց պարզաբանում տալ. «Երբ նպատակահարմար գտնենք պաշտոնական մեկնաբանություն տալ, կտանք: Հիմա ոչինչ չենք ասում»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը:




Լրահոս