«ԳԱԶ-31029»-ը չի կարողացել փախցնել. անիվն ընկել է առվի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ավտոտրանսպորտային միջոց փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Մակար Ա.-ին:

Վերջինս խոստովանել է, որ փորձել է փախցնել համագյուղացու` 1961 թ. ծնված Մանվել Թ.-ի «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի կարողացել, քանի որ ավտոմեքենայի անիվն ընկել է առվի մեջ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս