Իշխանական պրոպագանդայի անգրագիտությունը. ինչպես հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ձեռք բերեց. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնի նշանակելուն: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ժողովուրդ ջան: Այսօր որոշեցի անդրադառնալ մի հարցի, որպեսզի Դուք ականատես լինեք իշխանական պրոպագանդայի և ագիտացիայի որակին ու անգրագիտությանը: Եվ այսպես . Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014-ին ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տվեց վարչապետի պաշտոնից և նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի առաջարկով նա 2016 թվականի փետրվարի 1-ից ղեկավարելու է ԵԱՏՄ `Միասնական Տնտեսական Կոմիսսիայի ԿՈԼԼԵԳԻԱՆ, 4 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ (ՄԻՆՉԵվ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ը): Այսինքն` նա 2016-ի փետրվարի 1-ից ՀՐԱԺԱՐՎԵԼՈւ Է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ըստ ներկայիս ժամանակացույցի `Հայաստանում հիմնական ընտրական պրոցեսները գնալու են 2017-2018 թվականներին: Ստացվում է , եթե Սարգսյանը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ չի տալու ԵԱՏՄ-ում իր ապագա պաշտոնից, նա ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ հայաստանյան որևէ ընտրական գործընթացի: Եթե մասնակցելու է, ապա ստացվում է 2014-2016 թվականներին ԵՐԵՔ անգամ տարբեր պաշտոններից հրաժարական տված անձը նորից ուզու՞մ է վերադառնալ…Ով այս գործընթացին լուրջ կվերաբերվի, ինչքան էլ իշխանությունները մեզ փորձեն այլ բան մատուցել և քաղաքական դաշտը էլ ավելի պղտորել: Փաստը մնում է փաստ` եթե ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻՑ, ապա նա, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ, 4 տարով «դուրս է » բերված Հայաստանի քաղաքական դաշտից և իր ապագա կարգավիճակով որևէ լուրջ ազդեցություն Հայաստանում չի ունենալու: Ինչպես չուներ ,այդ պաշտոնում, իր նախորդը` Վիկտոր Խրիստենկոն Ռուսաստանում…
Հ.գ Հասկացեք վերջապես Տիգրան Սարգսյանը նշանակվել է չորս տարով Կարլ…կներեք Միքայել, չորս այլ ոչ թե մեկ…»




Լրահոս