Յուրաքանչյուր մարդ արտահայտվում է իր մտավոր ունակությունների սահմաններում. Համլետ Հարությունյանը` Արա Աբրահամյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրական եմ գնահատում, որ Արա Աբրահամյանն իր նպատակին հասնելու համար պետք է բավական մեծ ներդրումներ անի: Armlur.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահի` Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու մասին հայտարարություններին այսպես արձագանքեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Հաջողության կհասնի, թե չի հասնի, դա երկրորդական հարց է: Կապրենք, կտեսնենք` ինչպիսի ընթացք կստանա, ինչ կուսակցություն կստեղծի, ընդդիմադիր կլինի, թե դիմադիր», – նշեց նա:

Անդրադառնալով Աբրահամյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված գովեստի խոսքերին, Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ արտահայտվում է իր մտավոր ունակությունների սահմաններում: «Չեմ գտնում, որ Վլադիմիր Պուտինին ուղղված  հավատարմության նման բացահայտ խոսքեր կհնչի փորձառու քաղաքական գործչի շուրթերից: Եթե այդպես էլ է, պետք չի դա բարձրաձայն ասել», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս