Խաղողագործների բարձրացրած աղմուկին հաջորդելու են կարտոֆիլագործների դժգոհությունները. զարգացումներն առջևում են. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզի բնակիչներն այս տարի կանգնել են ե՛ւ սակավաբերության, ե՛ւ բերքի իրացման հետ կապված խնդիրների առջեւ: Վերավաճառողները 1 կգ կարտոֆիլի դիմաց գյուղացիներին 110-120 դրամ են առաջարկում, ինչը գյուղացուն ձեռնտու չէ: Սակայն գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ու «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը իրացման խնդիր չեն տեսնում: Նրանց պնդմամբ՝ կարտոֆիլը լավ է վաճառվում մայրաքաղաք Երեւանում, իսկ 110-120 դրամը «նորմալ» գին է:

Միանշանակ է մի բան՝ խաղողագործների բարձրացրած աղմուկին հաջորդելու է կարտոֆիլագործների դժգոհություները: Փաստերն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս