«Եղբայրը ոնց ցանկանա». Արա Աբրահամյանի եղբայրները ոգևորված են (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով վերջերս հայտարարեց Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունենալու ցանկության մասին, երեք եղբայր ունի, ովքեր պատգամավոր են եղել տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներով: Կհամաձայնվեք` յուրօրինակ է, երբ մեկ ընտանիքի անդամները տարբեր քաղաքական թիմեր են ներկայացնում:

gagik_abrahamyan3
Գագիկ Աբրահամյանը

Այսպիսով, Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտի Գագո) Արա Աբրահամյանի ՀՀԿ-ական եղբայրն է: Վերջինս նախկին պատգամավոր է, ով խորհրդարանում էր հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով` 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մինչ այդ նա 1990-1995թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա 1995-1999թ. Ազգային ժողովի պատգամավոր:

seryoja-abrahamyan
Սերյոժա Աբրահամյան

Աբրահամյանի մյուս եղբայրը` Սերյոժան, 2007թ. Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: Մինչ այդ` 2003-2007թ. նա պատգամավոր էր ընտրվել թիվ 54 ընտրատարածքից և խմբակցություններում ընդգրկված չի եղել:

armen-abrahamyan
Արմեն Աբրահամյան

2007թ. պատգամավոր էր նաև Աբրահամյանի մյուս եղբայրը` Արմեն Աբրահամյանը, ով պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով: Ատացվում է, որ Աբրահամյանի երեք եղբայրներն էլ միևնույն ժամանակ պատգամավորական գործունեություն են ծավալել, սակայն տարբեր խմբակցություններում:

ara-abrahamyan2
Արա Աբրահամյան

Օրեր առաջ էլ Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու, հաջորդ  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն արեց հենց Արա Աբրահամյանը: Նա չբացառեց, որ ընտրություններին մասնակցելու համար նոր կուսակցություն կստեղծի:

Պարզվում է` վերջինիս եղբայրները դեմ չեն, որ Արա Աբրահամյանը քաղաքական գործունեություն ծավալի Հայաստանում և կարծում են, որ նա կարող է օգուտներ բերել Հայաստանին: ՕԵԿ-ական Սերյոժա Աբրահամյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել էր` կարևորը, որ Արան իր պոտենցիալն օգտագործի ի նպաստ Հայաստանի զարգացման: Աբրահամյանի` քաղաքական գործունեություն ծավալելուն դեմ չէր նաև նրա մյուս եղբայրը` ԲՀԿ-ական Արմեն Աբրահամյանը, ով ողջունեց եղբոր որոշումը և ընդգծեց, որ մնացյալ հարցերը Արա Աբրահամյանի որոշելիքն են:

Սպասենք զարգացումներին…

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս