Սաակաշվիլին հայտնել է Ուկրաինայում արմատական բարեփոխումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կսկսի երկրում «արմատական և հրատապ բարեփոխումները», գրում է Lenta.ru-ն:

Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Մադրիդում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ:

«Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում»,-ընդգծել է Օդեսայի նահանգապետը:

Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսական բարեփոխումների փաթեթը, որը մշակվել է Սաակաշվիլիի թիմի կողմից, ներկայացվել է Կիևի էկոնոմիկայի դպրոցում:




Լրահոս