«Բարսելոնա»-ն հետաքրքրված է Պոլ Պոգբայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Ամռանը «Յուվենտուս»-ը շուրջ 80 մլն եվրոյի առաջարկ է ստացել: Հնարավոր է, ակումբները, վերջապես, համաձայնության հասնեն»,- նշում է Ռայոլան:

Միաժամանակ գործակալը վստահ է, որ Պոգբան կփոխի ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը 10 հանդիպում է անցկացրել և մեկ գոլի հեղինակ դարձել:




Լրահոս