Կրեմլում քննարկել են A321-ի վթարի և Սիրիայում ռազմական քարոզարշավի միջև կապը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարելի կապ փնտրել Եգիպտոսում A321-ի վթարի և Սիրիայում ռուսական ռազմական օպերացիայի միջև. փոխանցում է ТАСС-ը:

«Որևէ հիպոթետիկ մտքերն անտեղի են: Դրանք տարբեր հարցեր են: Պետք չէ կապ փնտրել»,-հայտարարել է Պեսկովը:

Ընդ որում, նա նշել է, որ ներկա պահին տեղեկություններ չկան այն մասին, որ ահաբեկչության նշաններ գոյություն ունեն:

Հիշեցնենք, որ Կոգալիմավիա» ընկերության Airbus A321, որը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում, վթար է ենթարկվել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում: Ինքնաթիռում գտնվող 217 ուղևորներն ու անձնակզմի 7 անդամները զոհվել են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս