Կանացի զգեստներով փախուստի փորձ կատարած իսլամիստներին ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետության» մի քանի տասնյակ զինյալների, ովքեր փորձել են Հալեպ քաղաքից կանացի զգեստներով փախուստի դիմել. փոխանցում է իրանական Fars գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, ահաբեկիչները, բացի կանացի զգեստներից, նաև դիմահարդարվել են: Որպես ապացույց` ներկայացվել է կանացի զգեստներով երկու ահաբեկչի լուսանկար:

Գործակալության տվյալների համաձայն՝ անցած շաբաթ սիրիական բանակն ու աշխարհազորայինների ստորաբաժանումներն իսլամիստներից ազատագրել են Հալեպի մոտ 410 քառ կմ տարածքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս