ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի՝ մի փոքր մանրամասնենք, թե իրենից ինչ է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդը:

Լուիզա Մնացականյան (49 տարեկան, դաշնակահարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կենսաթոշակային ֆոնդն իրենից ներկայացնում է անձանց կողմից կատարված վճարների եւ դրանց ներդրման հաշվին ձեւավորված ակտիվների ամբողջություն: Կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (կուտակային վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոցները միավորում եւ կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել: Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եւ դրանով ստացվող եկամուտներում մասի նկատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստվում է կենսաթոշակային ֆոնդի փայով: Կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ ֆոնդի գրանցման հետ միաժամանակ: Կենսաթոշակային ֆոնդն ընտրելիս անձը նաեւ իր համաձայնությունն է արտահայտում այդ կանոններին միանալու վերաբերյալ:
Մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձեւով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

ՀՀ սոցիալական ապահովության պետական
ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է՝ միանգամայն առողջ ու ընդունելի համագործակցության կարգ է ներկայացված, բայց խնդիրն էլ հենց այն է, որ հավելյալ միջոցների չտիրապետող, ինչպես նաեւ նման կառույցների հանդեպ անվստահություն տածող հասարակությունն ավելի շատ խուսափում է որեւէ նման ֆոնդի վճարում կատարել:




Լրահոս