Ժողովուրդ. Կարտոլ Նորոն Էջմիածնի ջրցան մեքենաներով իր ծննդավայրի փողոցներն էլ է մաքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը (Կարտոլ Նորո) էջմիածնի փողոցները մաքրող ջրցան մեքենաներով մաքրում է ոչ միայն քաղաքի, այլև իր ծննդավայրի` Աթարբեկյան համայնքի փողոցները: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է. “Միրզախանյանը միշտ էլ լավ է կատարել իր աշխատանքը: Չե՞ք նկատում, որ Երևանի համեմատ Էջմիածինը շատ մաքուր է: Այո, իրենց գյուղն իրականում երկու անգամ մաքրվել է, բայց ոչ իր նախաձեռնությամբ, այլ քաղաքապետն է հանձնարարել` Միրզախանյանի մոր հուղարկավորության և քառասունքի արարողության նպատակովե: Թերթը հիշեցնում է, որ 2011թ. դեկտեմբերի 13-ին Ն. Միրզախանյանը ձերբակալվել է 7,4 գրամ թմրանյութ պահելու մեղադրանքով, սակայն շատ չանցած` նրան ազատ են արձակել:




Լրահոս