Աշտարակ-Գյումրի ճանապարհին հրդեհ է բռնկվել Թուրքիայի քաղաքացու բեռնատարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենայի անիվը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել` 03.29-ին: Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում Թուրքիայի քաղաքացի Բուրհան Կայանին պատկանող “ՄԱՆ” մակնիշի 08 K 5125 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում այրվել են 30 խմ ծավալով պլաստմասե դետալներ:




Լրահոս