Վթար Նոր Կյանք-Տափերական ճանապարհին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 1-ին կմ-ին “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Կրայսլեր-300” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “Կրայսլեր-300”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս