Իբրահիմովիչն ընդգրկվել է ՉԼ-ի մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մալմյոյի» դեմ խաղում, խփել է 45-րդ գոլը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

Այսպիսով, 34-ամյա ֆուտբոլիստը մտել է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում՝ շրջանցելով իտալացի Ալեսանդրո Դել Պյերոյին եւ Դիդյե Դրոգբային։




Լրահոս