ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամոթ է նման խոսակցություն («ատկատների» մասին) ծավալել: Եթե նման խնդիր կա, իրավապահ մարմիններ կան, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում»:

Տարոն Մարգարյան «Հայնյուզ»

Իսկապես որ ամոթ է, եւ ոչ միայն ամոթ է, այլեւ նույնիսկ գեղեցիկ չէ: Մե՛կ աներձագի հարցն էր անընդհատ շահարկվում, մե՛կ դալանների նկարազարդման վրա ծախսված խիստ համեստ գումարների հարցը, մե՛կ ծայրամասային փողոցների ասֆալտի խայտառակ վիճակը: Հիմա էլ Տարոն Մարգարյանին «ատկատների» մեջ են մեղադրում՝ մոռանալով, որ քաղաքապետը ՀՀԿ անդամ է, իսկ ՀՀԿ-ականը երբեք չի կարող որեւէ կապ ունենալ «ատկատների» հետ, նույնիսկ ամոթ է այդ մասին մտածելը: Ինչ արվում է, արվում է հօգուտ երեւանցիների եւ Երեւանի (այսինքն՝ Երեւանի կենտրոնական մեկ-երկու փողոցի): Այսքանից հետո բողոքելը պարզապես սիրուն չէ:




Լրահոս