Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։
Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։ Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։




Լրահոս