Հերթական ահաբեկչությունները Սիրիայում. կան զոհեր (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում ահաբեկչություններ են իրականացվել, փոխանցում է Lifenews-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ 2 պայթյուն է հնչել: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի և տուժածների մասին:

Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան:

«Ականապատ մեքենան պայթել է հիվանդանոցի մոտ: Նախնական տվյալների համաձայն 10 զոհ կա: Տուժածներին հոսպիտալացրել են»,-հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Հիշեցնենք, որ նախօրեին եռակի ահաբեկչություն էր տեղի ունեցել Սիրիայի քրդական Թել-Թամր քաղաքում, որ արդյունքում 58 մարդ է զոհվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

1

222

333




Լրահոս