ԱՄՆ-ն և Ռուսաստանը միասնական դիրքորոշման են հասել «Իսլամական պետության» հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար: Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերրին. փոխանցում է Tvzvezda-ն:

«Իսլամական պետություն»-ը սպառնալիք է ողջ աշխարհի համար, և նրանց հետ բանակցությունների մասին խոսք չի կարող լինել: Նրանք ահաբեկիչներ են, ովքեր սպառնում են մեր մշակույթը, մեր արժանապատվությունը և ոչ մի այլ ընտրություն չեն թողնում, քան պայքարելը»,-ասել է Ջոն Քերրին:

Իր հերթին, Սերգեյ Լավրովը նշել է, որ Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման ճանապարհին կան մի շարք խնդիրներ, և գործընթացը «մշտական ուշադրություն է պահանջում»:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Քերրի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո նրանց կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս