![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/7C42C6D1697C48EA4139FCFFFE3438F24CEF76C999C3E63C3D108C62BE271D0E.jpg)
Փարիզում ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում ֆրանսիական իշխանությունների կողմից 3 մարդ է բերման ենթարկվել, փոխանցում է BFM հեռուստաալիքը:
Բերման ենթարկվածներից մեկը զենքի առքուվաճառքով զբաղվող Կլոդ Էրմանն է, ով ձերբակալվել է ահաբեկիչներին միջնորդելու համար: 29-ամյա տղամարդը ձերբակալվել է առավոտյան Փարիզի կենտրոնում՝ ահաբեկչությունների շարքի հետաքննության հետ կապված:
Ինչպես նաև ձերբակալվել է նրա հանցակիցը: Ավելի վաղ դատարանի աղբյուրը հայտնել էր ևս մեկ բերման ենթարկվածի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք տեղի ունեցավ Փարիզում, որի արդյունքում 130 մարդ զոհվեց:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան