ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց էր սկսվել: Սակայն այդ հանձնաժողովն այդպես էլ չկայացավ: «Ժողովուրդ»-ն ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ եղավ հանձնաժողով ստեղծելու այդ նախաձեռնությունը: «Դեռեւս այն ժամանակ 4 զինվորների մայրեր դիմեցին, ու նրանցից բացի, այլ մայրեր մեզ դիմումներ չուղարկեցին, չհանդիպեցին: Զոհված զինծառայողների մայրերը փորձեցին նման խնդիրներով այլ մայրերի եւս ներքաշել այս հանձնաժողովի մեջ, բայց նրանց մոտ չստացվեց այդ փորձը: Հարցն այն չէ, որ  չվստահեցին Կոնգրեսին, այլ պարզապես վստահություն չունեն, որ կկարողանան արդարության հասնել: Ու արդյունքում ունեցանք այս պատկերը»,-ասաց նա: Ասել է թե՝ հանձնաժողովը հնարավոր չեղավ կազմավորել:




Լրահոս