Հրապարակ.Կառավարության կազմում փոփոխություն չի լինելու, չի փոփոխվելու անգամ Բուլկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր երեկոյան, ժամը վեցին, տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը: “Ինչպես և կանխատեսել էինք` օրակարգում նոր կառավարության, իսկ ավելի ճշգրիտ` հին կառավարության նշանակման հարցն է: Խոսակցությունները, որ երկու նախարար կկորցնեն իրենց պորտֆելները, տեղի կունենան որոշ կառուցվածքային փոփոխություններ, մարկտվենյան էին և չափազանցված: Եթե մինչ այս Սերժ Սարգսյանը “դանդաղ էր շտապում”, ավագանու ընտ-րություններից հետո ընդհանրապես չի շտապում, կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու, չի փոփոխվելու անգամ “Բուլկին”` բնապահպանության երկարամյա նախարար Արամ Հարությունյանը: Իրենց պոստերում “մումիաներին” պահակություն է անելու ՄԱԿ-ի` Գուրգեն Արսենյանի “Հասոն”` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԲՀԿ-ի “մնացորդներն” է հսկելու սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը”,- գրել է “Հրապարակը”:




Լրահոս