Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 12-ին հանդիպումներ է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի եւ Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը, որին նպաստում են հանդիպումներն ու կարծիքների փոխանակումը:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմային Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանը փակ պահելը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ




Լրահոս