«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ: Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ: Ինչպես հայտնի է՝ տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից պաշտպանվելու եւ այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը:
Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ կրկին Հայաստան է ներխուժել ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումով հայտնի վիրուսը, դեղատներում շատ արագ սկսեց սպառվել տամիֆլյու տեսակի դեղը, որը բավականին թանկ է: Մասնավորապես, Ամանորի տոների շրջանում տամիֆլյուի մեկ տուփը դեղատներում վաճառվում էր մինչեւ 20 հազար դրամով, քանի որ այն շատ դժվար էր հայթայթել: Տոներից հետո դեղատներում կրկին սկսեցին նշված դեղից վաճառել` միջինը տուփը 11 հազար 500 դրամով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: