Ռոնալդինյոն չի պատրաստվում Նեյմարին խորհուրդ տալ` մնալ «Բարսելոնա»-ում, թե հեռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ընդգծել է, որ չի պատրաստվում խորհուրդներ տալ Նեյմարին` նրա ապագայի հետ կապված: Իսպանական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկում են 190 մլն եվրո:

«Նեյմարն իմ ընկերն է, և ցանկանում եմ, որ երջանիկ լինի: Ես շատ ուրախ կլինեի, եթե նա մնար «Բարսելոնա»-ում և այստեղ պատմություն կերտեր: Սակայն չեմ պատրաստվում նրան որևէ խորհուրդ տալ, թող նա հետևի իր սրտի թելադրանքին»,- ասել է Ռոնալդինյոն:




Լրահոս