Ինձ ոգեշնչում էր Կապելոյի աշխատանքի մեթոդները. Ռաուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլն անվանել է այն մասնագետների անունները, ովքեր աշխատել են արքայական ակումբում և իր պրոֆեսիոնալ կարիերայի վրա մեծ ազդեցություն են թողել:

Ռաուլը հատկապես ընդգծել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոյին և Խորխե Վալդանոյին, ում գլխավորությամբ կատարվել է նրա դեբյուտն իսպանական ակումբում և Վիսենտե Դել Բոսկեն, ով ներկայումս հանդիսանում է Իսպանիայի հավաքականի մարզիչը:

«Եթե ես հնարավորություն ունենայի երեք մարզիչ ընտրելու, ապա ես կտայի Վակդանոյի, Դել Բոսկեյի և Կապելլոյի անունները: Ինձ ոգեշնչում էր Կապելոյի աշխատանքի մեթոդները: Կապելոն ինձ շատ բաներ է սովորեցրել, որն ինձ վրա հետագայում շատ է օգնել», – ասել է Ռաուլը:




Լրահոս