Տեխասում ինքնաթիռի վթարից 4 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 մարդ է զոհվել, 2-ը` վիրավորվել նախօրեին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Նևասոտա քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած Cirrus SR-20 ինքնաթիռի վթարից:

Ողբերգական վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:00-ին, այն պահին, երբ օդանավը վայրէջք էր կատարում:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Դեռևս չի հաջողվել պարզել նաև զոհվածների ինքնությունը:




Լրահոս