Չիկագոյում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ նրա կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ են տեղի ունեցել, փոխանցում է CNN-ը:
Իրավապահ մարմինները 5 մարդ են ձերբակալել: Բախումների արդյունքում ոստիկաններ են տուժել:
Թրամփն իր հերթին հեգնանքով շնորհակալություն է հայտնել ընտրողներից և կոչ արել խաղաղությամբ ցրվել:
Նշվում է, որ միլիարդատերի հակառակորդներից մի քանիսը «Մուսուլմանները միասնական են Դոնալդ Թրամփի դեմ» գրությամբ շապիկներ են կրել:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Թրամփի ելույթն անվտանգության նկատառումներով չեղյալ է համարվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան