Հարց քաղաքացիներից` կոնկրետ ո՞ր դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ո՞ր դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն։

Հասմիկ Մանուկյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները) եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:

Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության /քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ /համայնքի ղեկավար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ/: Հիմք ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 4-րդ կետ։

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Ավելացնենք, որ, օրինակ, տանիքների վերանորոգման, ցանկապատերի վերականգնման եւ նման աշխատանքների իրականացման համար այժմ, ըստ էության, շինթույլտվություն չի պահանջվում, եւ կատարված փոփոխություններն էլ պետական գրանցման ենթակա չեն:




Լրահոս