Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ F-16 և F-4 կործանիչների թիրախում են հայտնվել իրաքյան Հաքքուրք, Հաֆթանին, Ավասին և Բասյան շրջաններում ՔԱԿ դիրքերը:

Կործանիչները 11 դիրք են ոչնչացրել, այդ թվում` պաշարներ և գրոհայինների ապաստաններ:




Լրահոս